ՌԴ-ն հանել է որոշ ապրանքների ներմուծման արգելքը
Կաթնաշաքար չպարունակող կաթնամթերքը, ինչպես նաև բանջարեղեն ցանելու համար նախատեսված որոշ տեսակներ հանվել են այն ապրանքների ցուցակից, որոնց մուտքը Արևմուտքից Ռուսաստան արգելվել էր: Միաժամանակ արգելված ապրանքների ցանկում ավելացվել է կենդանի ձուկը, բացառությամբ սաղմոնի և իշխանի մանրաձկան: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Հիշեցնենք, որ օգոսոտսի 7-ին ՌԴ-ն արգելել էր տավարի, խոզի, թռչնի մսի, պանրի, մրգերի և կաթի ներմուծումը ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Կանադայից և Նորվեգիայից` ի պատասխան Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների: