Աթոյան. Կառավարությունը անպաշտպանների դեմ է ուժային միջոցառումներ են կիրառում
Հայաստանում կան 80 միջին ձկնարտադրական տնտեսություններ, որոնցից ընդամենը 25-30-նն են, որոնք իրենց ջրի թույլտվության չափաքանակից 20 կամ 30 լիտր ավելի ջուր են օգտագործում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ձկնարտադրողների և ձկնարտահանողների» միության նախագահ Արթուր Աթոյանը:
Ըստ Աթոյանի՝ նրանց 20-30 լիտր ջուրը կրճատելով տանում են այդ տնտեսությունների քայքայման և աշխատատեղեր կորցնում:
«Կան ավելի խոշոր ջրօգտագործողներ, որոնք մեծ քանակությամբ ջուր են օգտագործում, որոնց թվում են նաև ՀԷԿ-երը, սակայն նրանց վրա չի ազդում պաշարների խնայողության հարցը: Կառավարությունը ընտրել է անպաշտպաններին և նրանց դեմ ուժային միջոցառումներ են կիրառվում»,-նշեց բանախոսն՝ ընդգծելով, որ այս տարբերակը դա ջրային ռեսուրսների վերականգնման լավագույն միջոցը չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան