Տնտեսություն 19:33 01/09/2014

Հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 2 մլրդ 393 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն

Ֆինանսների նախարարությունը օգոստոսի 21-30-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները:

ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի երրորդ տասնօրյակում աշխատանքների շեշտադրումը հիմնականում կատարվել է իրազեկման արդյունքում հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման և ցուցանիշների բարելավման վրա: Մասնավորապես պարզվել է, որ, օրինակ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ընկերության մայիս և հունիս ամիսների համար ներկայացրած ԱԱՀ ճշգրտված հաշվարկներով դեբետը նվազել է 236 մլն դրամով` առաջացնելով բյուջե լրացուցիչ վճարման ենթակա հարկ` 1.3 մլրդ դրամի չափով:

Աշխատողների թվաքանակի և ԱՎՈՒՄ-ի մակարդակի վերաբերյալ իրական տվյալների արտացոլման ուղղությամբ իրականացված իրազեկումների արդյունքում 195 հարկ վճարող նախորդ ժամանակաշրջանի համեմատ լրացուցիչ հայտարարագրել է 907 աշխատող և 110 մլն դրամի եկամտային հարկ, մասնավորապես «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-ն՝ 33.8 մլն դրամ, «ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ»-ը՝ 3.7մլն դրամ, «ԷՅ ԹԻ ՍԵՐՎԻՍ»-ը՝ 93 աշխատող և 1.8 մլն դրամ, «ԹԱՄԱՐԱ ՖՐՈՒԹ»-ը՝ 64 աշխատող և 1.1 մլն դրամ և այլն:

Չփաստաթղթավորված գործարքների մասով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու փաստերի բացահայտմանն ուղղված հարկային հսկողության արդյունքում օգոստոսի երրորդ տասնօրյակում 8 հարկ վճարողների մոտ կատարվել է լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ՝ 174,5 մլն դրամի չափով, նյութերն ուղարկվել են Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչություն: Խոսքը հետևյալ ընկերությունների մասին է. «ՊԵՏՐՈՍ-94»՝ 67.7մլն դրամ, «ՍԻԷԼՍԻ»՝ 52.5 մլն դրամ, «ԱՐԾՐՈՒՆ-ԱՐՏՅՈՄ»՝ 31.5 մլն դրամ, «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ»՝ 9.1 մլն դրամ, «ԱՐՄԵՆ-ՀԱՄԻԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ»՝ 7.4 մլն դրամ, «ԲՈՒԹԱՆԻԱ»՝ 2.7 մլն դրամ, «ՎԵԴԻ-ԱԼԿՈ»` 2.4 մլն դրամ և «ԿՐԻՍՏԱԼ»՝ 1.1 մլն դրամ:

Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 19 ստուգումների արդյունքում արձանագրվել է 245.3 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Առավել ուշագրավ են հետևյալ ընկերություններում կատարված ստուգումները. «ԷՅՍԻ-ՖԻՆ ՌՈՅԱԼ» ՍՊԸ՝ 150մլն դրամ, «ԱՐՏԱԿ-ՆԵԼՍՈՆ» ՍՊԸ՝ 30.7 մլն դրամ, «ՖԱՐՄԱՖԱԿՏ» ՓԲԸ՝ 9.1 մլն դրամ, «ԱՐԹՄԵԴ» ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ՝ 8.7 մլն դրամ, «ԴՈՄԻՆԱՆՏ ԴԻՍԹՐԻԲՈՒՇՆ» ՍՊԸ՝ 4.5մլն դրամ և այլն:

Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 67 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 34-ի մոտ՝ հսկիչ գնումներ, իսկ 28-ի մոտ՝ ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ (արձանագրվել է 4.4մլն դրամի տուգանք): Իրականացված չափագրումների արդյունքում նախորդ ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է շրջանառությունների աճ մոտ 600 մլն դրամի չափով և նախնական հաշվարկվել է մոտ 60մլն դրամի չափով լրացուցիչ հարկ: Հիշատակման է ենթակա «ՔՈՐԹՀԻԼ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ»-ում իրականացված չափագրումը, որտեղ կամերալ ուսումնասիրությամբ արձանագրվել և չափագրմամբ հաստատվել է 154.2 մլն դրամի շրջանառության և 25.7 մլն դրամի հարկի թերհայտարարագրում, նյութերն ուղարկվել են հետաքննության:

Աշխատողի աշխատանքի ընդունումը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 19 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 32 չգրանցված աշխատող և արձանագրվել է 2.3 մլն դրամի հարկային պարտավորություն, հարկ է առանձնացնել «ԲՐԵՆԴՍԻԹԻ» ՍՊԸ-ն` 750 հազար դրամ (5 անձ):

Ընդհանուր առմամբ երրորդ տասնօրյակում ցանկում ընդգրկված հարկ վճարողների մոտ իրականացված իրազեկման և հսկողական միջոցառումների արդյունքում բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարը կազմել է 2 մլրդ 128.1 մլն դրամ:

Մշտական հսկողության տակ գտնվող առավել խոշոր և թիրախային 45 ներմուծող և արտադրող հարկ վճարողներից 44-ի մոտ օգոստոսի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 45.7% կամ 23 008 հատ, որոնցում արտացոլված շրջանառության աճը կազմել է 3.7% կամ 142.4 մլն դրամ: Հարկ է առանձնացնել «Ա և Գ» ՍՊԸ-ի մոտ արձանագրված երևույթը. չնայած հարկային հաշիվների քանակի աճին (723 հատով)՝ դրանցում արտացոլված շրջանառության գումարը ոչ թե համապատասխանորեն աճել է, այլ նվազել մոտ 1.3մլրդ դրամով: Նշված երևույթի նկատմամբ հարկային հսկողությունը շարունակվում է:

Ստվերային շրջանառության կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով Ֆինանսների նախարարությունն էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ օգոստոսի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում տարբեր պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3709 էլեկտրոնային հարկային հաշիվ` 1.7 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, այսինքն՝ նախորդ տասնօրյակի համեմատ անվավեր կամ չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը նվազել է 847-ով, իսկ ընդհանուր արժեքը՝ շուրջ 100 մլն դրամով:

Հարկային հսկողական միջոցառումներին զուգընթաց իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք` հարկային մարմնի առաջադրած ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների նկատմամբ: Մասնավորապես օգոստոսի 3-րդ տասնօրյակում իրականացվել է այդպիսի 53 միջոցառում, 133 հարկ վճարողի մոտ էլ դրանք ընթացքի մեջ են:

Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների («Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդված) արդյունքում առաջադրվել է 50.1 մլն դրամ լրացուցիչ վճարման գումար, այդ թվում՝ «ԱԹԵՆՔ» ընկերությանը՝ 5.5 մլն դրամ, «ԱԴԱՄԻՈՒՄ»-ին՝ 4մլն դրամ, «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»-ին՝ 3.8 մլն դրամ, «ՌԱՆ-ՕՅԼ» ընկերությանը՝ 3.6 մլն դրամ և այլն: Հաշվետու ժամանակահատվածում ՕՀ վարչությունն ավարտել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 6 ստուգում, ևս 32-ն էլ գտնվում է ընթացքի մեջ: Ավարտված 6 ստուգմամբ հարկ վճարողներին առաջադրվել է 33.4 մլն դրամ բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկ, այդ թվում` «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ»-ին՝ 12.4 մլն դրամ, «ԽԱՉՀԱՐ» ընկերությանը՝ 10.4 մլն դրամ:

Շարունակվում է նաև ցուցանիշների բարելավման պահանջն ընդունած հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկներ ներկայացնելու գործընթացը, որի արդյունքում առաջանում են լրացուցիչ հարկային պարտավորություններ: Այսպես, փաստաթղթաշրջանառության բարելավման, գների կարգավորման, դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման և նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով 71 հարկ վճարողի մոտ առաջացել է 83 մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն:

Տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկներով և հարկային բեռի ավելացմամբ 81 հարկ վճարողի 98.4 մլն դրամի չափով լրացուցիչ պարտավորություն է հաշվարկվել: Ընդհանուր առմամբ օգոստոսի 3-րդ տասնօրյակում ՀՀ ՖՆ իրականացրած աշխատանքի և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 2 մլրդ 393 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}