Այս տարվա առաջին կիսամյակում բանկային համակարգի զուտ շահույթը կազմել է 17.9 մլրդ դրամ. ԿԲ
2014 թվականի առաջին կիսամյակում բանկային համակարգի զուտ շահույթը (շահույթը հարկումից հետո)` հաշվարկված ըստ վերահսկողական հաշվետվությունների, կազմել է 18.3 մլրդ դրամ, շահութաբերությունը ըստ ակտիվների (RoA)` 1.3%, շահութաբերությունն ըստ կապիտալի (RoE)`8.0%: ՀՀ կենտրոնական բանկի` շահույթով են աշխատել 16, իսկ վնասով` 6 բանկ: Տարվա ընթացքում բանկային համակարգի զուտ շահույթը` հաշվարկված ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) համաձայն, կազմել է 17.9 մլրդ դրամ:
Շահութաբերությունը (տարեկանացված) ըստ ակտիվների (RoA) և շահութաբերությունն ըստ կապիտալի (տարեկանացված) (RoE) կազմել են համապատասխանաբար 1.2% և 7.4%:
Ըստ ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող վերահսկողական հաշվետվությունների ` 2014 թվականի առաջին կիսամյակում բանկային համակարգի համախառն եկամուտները համախառն ծախսերը կազմել են համապատասխանաբար 282.0 մլրդ և 258.1 մլրդ դրամ:
Տոկոսային եկամուտների գերակշիռ մասը` 84.5%-ը, բաժին է ընկել տնտեսությանը տրամադրված վարկերից ստացված եկամուտներին: Ոչ տոկոսային եկամուտների կազմում մեծ տեսակարար կշիռ են ունեցել ստացված միջնորդավճարներից եկամուտները արտարժույթի առքուվաճառքից ստացված զուտ եկամուտները` համապատասխանաբար 45.7% և 17.5%:
Տոկոսային ծախսերում շարունակել են մեծ տեսակարար կշիռ ունենալ ժամկետային ավանդների գծով տոկոսային ծախսերը և առևտրային բանկերից ̈ ֆինանսավարկային կազմակերպություններից ներգրաված միջոցների գծով տոկոսային ծախսերը` համապատասխանաբար 58.6% և 17.6%:
Ոչ տոկոսային ծախսերում զգալի տեսակարար կշիռը` 50.4%-ը, բաժին է ընկել աշխատակիցների աշխատավարձին և դրան հավասարեցված այլ վճարներին:
Բանկային համակարգի ընդհանուր զուտ մասհանումների մեծությունը կիսամյակի ընթացքում կազմել է 8.9 մլրդ դրամ կամ միջին եռամսյակային ընդհանուր ակտիվների 0.3% -ը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ