Մանուչարյան. Բանկային համակարգի ոչնչացումից Հայաստանը միայն կշահի (տեսանյութ)
«Ռուսաստանի դեմ այսօր կիրառվող պատժամիջոցները նույնն են, ինչ կիրառվել են Հայաստանի դեմ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման տեսակետ հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Փորձում են խեղճացնել Ռուսաստանին բանկային համակարգի միջոցով, բայց մեր բանկային համակարգը վաղուց խեղճացրել է Հայաստանը: Էն որ մեր ժողովուրդը փախչում է երկրից, դա անում է Հայաստանի բանկային համակարգը»,-ասաց Մանուչարյանը, ավելացնելով, որ եթե Հայաստանի բանկային համակարգի դեմ իրականացվեն նույն գործողությունները, ինչ այսօր իրականացվում է Ռուսաստանի բանակային համակարգի դեմ, բանկային համակարգը ոչնչացվի, ապա դրանից Հայաստանը միայն կշահի:
«Դա Հայաստանի շահագործման, կողոպտման համաշխարհային համակարգի բաղկացուցիչ մասն է»,-ասաց բանախոսը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները