Երեք օրում 10 մլն iPhone 6 և iPhone 6 Plus է վաճառվել
Apple ընկերությունը վաճառքի առաջին երեք օրում տասը երկրում 10 մլն iPhone 6 և iPhone 6 Plus է կարողացել վաճառել: Նոր սերնդի սմարթֆոններն ընկերությունը ներկայացրել էր սեպտեմբերի 9-ին, ինչից հետո սեպտեմբերի 19-ին ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Կանադայում, Հոնկոնգում, Սինգապուրում, Ֆրանսիայում, Ճապոնիայում սկսվեց դրանց վաճառքը: Ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին ընկերությանը հաջողվել է իրացնել 10 մլն սմարթֆոն:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, նախորդ տարի երեք օրում 9 մլն iPhone էր վաճառվել, իսկ 2012-ին՝ 5 մլն: Այսպիսով` ընկերությունը հանգստյան օրերին գերազանցել է իր իսկ սահմանած ռեկորդը:
Միաժամանակ ընկերությունից հայտնել են, որ իրենց առաքիչները չեն հասցրել մատակարարել բավարար քանակությամբ սմարթֆոններ՝ պահանջարկը բավարարելու համար: Ընկերությունում չնայած գոհ են գրանցված ցուցանիշից, բայց խոստովանում են, որ կարող էին վաճառքի ավելի բարձր ցուցանիշ ապահովել: Այժմ ընկերությունում կենտրոնացրել են ողջ ուժերը՝ պատվերները սպասարկելու համար: