Երևանում ևս երկու վերգետնյա անցում կկառուցվի
Մինչև հոկտեմբերի 30-ը Երևանում պետք է շահագործման հանձնվեն ևս երկու վերգետնյա անցումներ՝ Թբիլիսյան խճուղում և Կիևյան փողոցում (Ղ.Աղայանի անվան դպրոցի դիմացի մասում):
Վերգետնյա անցումների շինարարության համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը առանձին մրցույթ է հայտարարած եղել, սակայն, երկու շինարարության համար հայտարարված մրցույթի դեպքում էլ միակ հայտը ներկայացրել է «Վ. Վ. Արտ Դիզայն» ՍՊԸ -ն` համատեղությամբ «Կամուրջշին» ՓԲԸ-ի հետ:
Արդյունքում, երկու վերգետնյա անցումների կառուցման մրցույթն էլ հաղթել «Վ. Վ. Արտ Դիզայն» ՍՊԸ –ի և «Կամուրջշին» ՓԲԸ-ի համատեղ հայտը: Օգոստոսի 5-ին կնքված պայմանագրի ընդհանուր արժեքը 132 միլիոն 548 հազար դրամ է, այսինքն մեկ անցումի միջին գինը 66 միլիոն դրամ է:
Վերգետնյա անցումների շինարարությունը ներկայումս ընթնում է և ժշամանակը ցույց կտա դրանց շինարարությունը նախատեսված ժամանակին կավարտվի, թե ինչպես սովորաբար լինում է, ուշացումով: