Մինսկում կկայանա հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստ
Հոկտեմբերի 24-ին Մինսկում կկայանա հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-ին մեկնել է Մինսկ` մասնակցելու հոկտեմբերի 24-ին կայանալիք տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի տասնմեկերորդ նիստին: Այս մասին հայտնում է էկոնոմիկային նախարարության մամուլի ծառայությունը:
Այցի շրջանակում նախատեսվում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հանդիպումները Բելառուսի փոխվարչապետ Պյոտոր Պրոկոպովիչի, անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են. հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, բելառուսական կողմից` Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը:
Նիստի ընթացքում կքննարկվեն հայ-բելառուսական տնտեսական համագործակցության ներկա վիճակին և առաջիկա գործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում