2014թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 2.2% գնաճ
2014թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.0% գնաճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.4%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 1.3%-ով, իսկ ծառայությունների ոլորտում պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը:
2014թ. հունվար-հոկտեմբերին հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է գների միջին ամսական 0.02% հավելաճ, ինչը 0.28 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.3%):
2014թ. հոկտեմբերին 2013թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 102.5%, ոչ պարենային ապրանքներինը`100.9%, ծառայությունների սակագներինը`102.1%, իսկ հունվար-հոկտեմբերին 2013թ. հունվար- հոկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 102.9%, 101.7, 101.8 և 105.6%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.2-1.2%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.0%-ով: