Ծառայությունների որոշ տեսակների սակագներն աճել են, որոշ տեսակներինն էլ նվազել. ԱՎԾ
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2014թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրված սակագների անփոփոխ ընդհանուր մակարդակի պայմաններում ծառայությունների որոշ տեսակների սակագներն աճել են, որոշ տեսակներինն էլ նվազել:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, 2014թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է տրանսպորտի՝ 0.1%, կրթության համակարգի՝ 0.2%, կենցաղային բնույթի՝ 0.3%, մշակույթի ոլորտի՝ 1.0%, հանրային սննդի` 3.0%, հանգստի կազմակերպման՝ 4.2% ծառայությունների սակագների հավելաճ: Միաժամանակ, բուժսպասարկման ծառայությունների սակագները նվազել են 2.0%-ով (կապված առողջարաններում կացության վարձավճարի 11.0% նվազման հետ), իսկ բնակարանային կոմունալ, կապի, իրավական ու բանկային ծառայությունների սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված 3 քաղաքներում 2014թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.5-0.2% նվազում, մեկում՝ 0.3% հավելաճ, իսկ 7-ում, այդ թվում և մայրաքաղաքում, պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ