ԱՖԿ «Սիստեմա»-ն դիտարկում է աշխատակիցների 30 տոկոսի կրճատման հնարավորությունը
ԱՖԿ «Սիստեմա» ընկերությունը դիտարկում է իր կորպորատիվ կենտրոնի անձնակազմի կրճատման հնարավորությունը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին:
Խոսքը, մասնավորապես, գնում է աշխատակիցների 30 տոկոսի կրճատման մասին: Աղբյուրի փոխանցմամբ` որոշումը կարող է ընդունվել մոտ ժամանակներս: Նշվում է, որ նման որոշման հիմնական պատճառը «Բաշնեֆտ» ընտրության բաժնետոմսերի կորուստն է:
Նշենք, որ ըստ դատարանի որոշման, մինչև այս տարվա դետտեմբերի 8-ը «Սիստեմա»-ն պետք է «Բաշնեֆտ»-ի իր բաժնետոմսերը վերադարձնի պետությանը:
«Ինտերֆաքսի»-ի փոխանցմամբ` ընկերությունում հրաժարվել են որևէ կերպ մեկնաբանել տեղեկատվությունը:
Նախորդիվ`
ԱՖԿ «Սիստեմա» ընկերության սեփականատեր Եվտուշենկովը տնային կալանքի պայմաններում գնում է աշխատանքի