Թաթուլ Մանասերյան. Հայաստանում փոխարժեքը կկայունանա 1 դոլարի դիմաց 450-460 դրամի սահմաններում
«Մոտ երկու ամիս առաջ կանխատեսում էինք այն, ինչ կատարվում է այժմ, բայց նույն հաջողությամբ կանխատեսել այն, ինչ կկատարվի տարեվերջին, գործնականում անհնար է։ Կարող եմ միայն ասել, որ հազիվ թե մեզ հաջողվի վերադառնալ մեկ դոլարի դիմաց 400 դրամից ցածր ցուցանիշի: Չեմ կարծում, որ կհասնենք 500 դրամի՝ մեկ դոլարի դիմաց»,- Arka լրատվական գործակալությանն ասել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Նա նշել է, որ իր կանխատեսումներով փոխարժեքը կտատանվի մեկ դոլարի դիմաց 450-460 դրամի շուրջ, բայց ոչ այսօր կամ վաղը:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Կենտրոնական բանկը փոխարժեքի տատանումների հետ կապված հայտարարություն էր տարածել: