Սանկցիաները և նավթի գնի անկումը Ռուսաստանին տարեկան 130 մլդ դոլարի վնաս են պատճառելու
Ռուսաստանի տնտեսությունը Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում տարեկան կորցնելու է 40 մլրդ, իսկ նավթի գների անկման դեպքում` 90-100 մլրդ դոլար: Այս մասին ինչպես հայտնում է «BBC»-ին նշել է ՌԴ Ֆինանասների նախարար Անտոն Սիլուանովը:
Նախարարի խոսքով` աշխարհաքաղաքական իրավիճակի ազդեցությամբ տեղի է ունեցել կապիտալի արտահոսք Ռուսաստանից, որը 2014 թվականի տվյալներով գնահատվում է մոտ 130 մլրդ դոլար:
Վերջինս նշել է, որ ուկրաինական խնդրի հետ կապված պատժամիջոցների սահմանումը Ռուսաստանի համար էական նշանակություն ունի, սակայն այդուհանդերձ բյուջեի համար ճգնաժամային չի կարող համարվել: Առավել խնդրահարույցը արտահանվող ապրանքների գների հարցն է:
Սիլուանովը միաժամանակ նշել է, որ ինքը` որպես նախարար, չի կարող հստակ պատասխանել այն հարցին, թե ինչպիսին է լինելու ռուբլու փոխարժեքը և մինչև որտեղ կարող է հասնել այդ տատանումները: Վերջինիս խոսքով` այս հարցում կան մի շարք էական գործոններ, որոնց զարգացման ուղղությունները որոշելը այնքան էլ հեշտ չէ:
Նկատենք, որ նավթի գների անկման հետ կապված ռուսական «Վեդոմոստի» պարբերականը տեղեկություն էր հրապարակել, որում հղուն անելով Քուվեյթի նավթի գծով բարձրագույն խորհրդի անդամ Աբդել Մաջիդ աշ Շաթթիի խոսքերին, գրել էր, որ նոյեմբերի 27-ին Վիեննայում կայանալիք ՕՊԵԿ-ի գագաթաժողովին անդամ երկրները որոշում կկայացնեն նավթի գների անկումը պահպանել մեկ բարելի դիմաց 80 դոլարի սահմաններում:
Հավելենք, որ ավելի վաղ էլ Սիլուանովը մտահոգություն էր հայտնել, որ եթե նավթի գինը նվազի` հասնելով մեկ բարելի դիմաց 60 դոլարի, ապա ՀՆԱ-ի անկումն ու բացասական միտումները տնտեսության մեջ անխուսափելի են լինլու:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ