Բորսաներում նավթը սկսեց թանկանալ. Bloomberg
Համաշխարհային բորսաներում այսօր երեկոյան նավթը նկատելի թանկացել է: Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթը թանակացել է 2.13 դոլարով (3.55 տոկոսով): 1 բարելի արժեքը կազմում է 62.14 դոլար: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը` Bloomberg-ի վրա հղում:
Նմանատիպ իրավիճակ է տիրում նաև Նյու Յորքի բորսայում (NYMEX): WTI (Light Sweet Crude Oil) տեսակի թեթև ամերիկյան նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 1.78 դոլարով (3.18 տոկոսով): 1 բարելի արժեքը կազմաում է 57.71դոլար:
«Նախօրեին Brent տեսակի նավթն էժանացալ էր` վերջին 5 տարիների ընթացքում գրանցելով ամենացածր ցուցանիշը: (1 բարելի արժեքը 60 դոլար էր), փորձագետները կանխատեսել էին, որ գնի անկումը կշարունակվի` հասնելով 50 դոլարի: Ամերիկյան նավթային ինստիտուտը դեկտեմբերի 16-ին հաղորդել էր, որ նավթային պաշարներն ավելացել են 1.9 միլիոն բարելով»,-գրել է Bloomberg-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ