Հունվար-նոյեմբերին տնտեսության ակտիվության ցուցանիշը աճել է 3.8 %-ով
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.8 %-ով, իսկ 2013թ-ի նոյեմբերի համեմատ` 0.5%-ով: Ամսական կտրվածքով՝ նոյեմբերը հոտկեմբերի համեմատ, ՏԱՑ-ը նվազել է 12.2%-ով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 2.6 տոկոսով, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ` 6.1%-ով: Գյուղատնտեսության ոլորտում 2013թ-ի հունվար-նոյեմբերի համեմատ արձանագրվել է 6.5%-ի աճ:
Նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները աճել են 16.5%-ով, իսկ շինարարության ոլորտում նախորդ տարվա նոյեմբերի համեմատ գրանցվել է 10.1%-ի անկում:
Ըստ ԱՎԾ-ի` առևտրաշրջանառության ծավալները 2014թ-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 1.2%-ով: Այս տարի նախորդ տարվա համեմատ 5.9%-ի աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում, իսկ հոկտեմբերի համեմատ նոյեմբերին աճը նվազել է 7.2 %:
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա, ըստ ԱՎԾ-ի` սպառողական գները հունվար-նոյեմբերին աճել են 2.8%-ով, իսկ մեկ տարում` 2.6 %-ով, իսկ հոկտեմբերի համեմատ` 1.3%-ով:
Արտաքին առևտրաշրջանառությունը նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8.5 %-ով, հոկտեմբերի համեմատ` 10.1%-ով, իսկ տարեկան կտրվածքով գրանցվել է 2.3%-ի աճ: Նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ 1.3%-ով աճել են արտահանման ծավալները, իսկ ներմուծման ծավալները նվազել են 11.5%-ով:
Հունվար-նոյեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 8 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 9.5%. պետական համակարգում միջին աշխատավարձը կազմել է 147 հազ. 230 դրամ, իսկ մասնավոր հատվածում` 195,3 հազ. դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ