Հայաստանյան բանկերը տարածաշրջանում ամենակայուն են. Գագիկ Մինասյան
Գագիկ Մինասյանը անհիմն և չհիմնավորված է համարում այն լուրերը, թե հայաստանյան առևտրային բանկերը լիկվիդայնության հետ խնդիրներ ունեն, մասնավորապես, հայաստանյան բանկերը հրաժարվում են վերադարձնել քաղաքացիների ավանդները:
«Սա լավագույն դեպքում մեծ սուտ է, բայց ես չեմ բացառում, որ նման լուրերը մեր ոչ բարեկամ երկրների կողմից այս կամ այն ճանապարհով են ներթափանցում Հայաստան»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքերով` հայաստանյան բանկերը տարածաշրջանում ամենակայուն են: Ըստ պատգամավորի` հայաստանյան բանկերը միջազգային կառույցների կողմից անցնում են սթրես-թեստեր, որի արդյունքում պարզվում է, որ մեր բանկերը տարածաշրջանում ամենակայուն են:
«Չկա այդպիսի մտավախություն, որ հայաստանյան բանկերը կարող են այդ վիճակում հայտնվել»,- նշեց Գ.Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները