Գուրգեն Մարտիրոսյան. Հայաստանում ամեն տարվա դեկտեմբերին գնաճ է արձանագրվում
Հոկտեմբեր ամսվա համեմատ 1.3 տոկոս գնաճ է արաձանագրվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ վերջին երեք ամիսների գնաճը կազմել է 2.7տոկոս:
Անդրադառնալով շուկայում կատարված գնային փոփոխություններին՝ նա նշեց, որ գնանկում արձանագրվել է մսամթերքի շուկայում, իսկ հացամթերքի շուկայում՝ հակառակը. «Հացամթերքի և կաթնամթերքի շուկայում տեղի է ունեցել գնաճ՝ հացամթերք 0. 5 տոկոս, կաթնամթերք՝ 2.3 տոկոսով»:
Անդրադառնալով բանջարեղենի շուկային՝ ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետը հայտնեց, որ կաղամբի գինը նախորդ ամսվա համեմատ բարձրացել է 1տոկոսով, իսկ կարտոֆիլի գինը, վերջին տարիների համեմատ ամենաշատն է թանկացել:
Ըստ նրա՝ Հայաստանում ամեն տարվա դեկտեմբերին գնաճ է արձանագրվում: Նրա խոսքերով, սակայն, դեկտեմբեր ամսվա ամփոփիչ տվյալները պարզ կդառնան միայն ամսվա վերջին աշխատանքային օրը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ