«Մշտապես կա արդարացի դժգոհություն՝ գյուղոլորտին տրամադրվող վարկերի մատչելիությունը բարձր չէ»
«Գյուղատնտեսության ոլորտում վարկավորման ճիշտ քաղաքականության խնդիրը շատ կարևորվում է: Այս ոլորտն անհամեմատ ցածր եկամտաբեր է և մեր փոքր հողատարածությունները հնարավորություն չեն տալիս մեր տնտեսվարողներին բարձր արդյունք ունենալ»,- այսօր Արմավիրում լրագրողների հետ կազմակերպած քննարկման ժամանակ, որը նաև ուղիղ հեռարձակվում էր , ասաց գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:
«Տարվա ընցացքում ստացած եկամուտները հազիվ են բավարարում կենցաղային ծախսերին և գարնանացանին գյուղացիական տնտեսությունները լրացուցինչ ֆինանասական ռեսուրսների ձեռք բերման խնդրի առաջ են կանգնում»,-նշեց փոխնախարարը՝ շեշտելով, որ վարկերի պահանջը գնալով ավելի է շատանում:
Նրա խոսքերով՝ չնայած տարվող աշխատանքներին, այնումամենայնիվ, բավականին խնդիրներ կան չլուծված. «Մշտապես կա այն արդարացի դժգոհությունը, որ գյուղոլորտին տրմադրվող վարկերի մատչելիությունը բարձր չէ, տոկոսադրույքները բավականին բարձր են և այդ պայմանները ոչ միշտ է, որ ընդունելի են»:
ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն էլ նշեց. «Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքը մնում է բարձր, իսկ ժամկետները` կարճ, ինչպես նաև գյուղացին հաճախ նպատակային չի օգտագործում վարկը, այդ իսկ պատճառով հանդիպում է խոչընդոտների»:
Գառնիկ Պետրոսյանը ավելացրեց, որ գյուղատնտեսության ոլորտը բարձր ռիսկայնության պատճառով գրավիչ չէ, սակայն գյուղնախարարությունը միջոցներ է ձեռնարկում աջակցելու գյուղացիներին, օրինակ` Վայոց Ձորի մարզում անասնապահության ոլորտում պիլոտային ծրագիր կիրականացվի:
Հանդիպմանը ներկա «Hetq.am»-ի լրագրող Գրիշա Բալասանյանն էլ այն կարծիքին է, որ մեղավոր են նաև բանկն ու վարկային կազմակերպությունը, որոնք մոնիտորինգ չեն անում ու հետևողականություն չեն դրսևորում:
«Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության Արմավիր մարզային միավորի կառավարիչ Արմեն Արաբաջյանն էլ գյուղացիներին խորհորդ տվեց նպատակային օգտագործել գյուղատնտեսական վարկերը, այլապես ՀՀ տնտեսությունն, ըստ էության, չի զարգանա:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում