Չինաստանը 3 միլիարդ դոլար ֆինանսական օգնություն է կհատկացնի հարևան պետություններին
Չինաստանն իր հարևան հինգ պետությունների ֆինանսական օգնություն է առաջարկել ընդհանուր 3 միլիարդ դոլարի չափով: «Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ, ֆինանսական միջոցներն ուղղվելու են աղքատության դեմ պայքարին և ենթակառուցվածքային բարեփոխումներին:
Ֆինանսական օգնություն ստացող պետությունների շարքում են Կամբոջան, Վիետնամը, Բիրման, Թաիլանդն ու Լաոսը:
Հաղորդագրության համաձայն, նախատեսված գումարի մեջ հատուկ միջոցներ են նախատեսված խթանելու այդ երկրներում Չինաստանի արտադրանքն ու արտահանման ներուժը:
Նշվում է, թե սա առաջին նմանօրինակ օգնություն չէ Չինաստանի կողմից: 2011 թ-ին այդ երկրից 500 հազար դոլար օգնություն էր ստացել Բիրման՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու և վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով: