«Սահակյանշին»-ը մի քանի անգամ տուգանվել է Ֆիննախի կողմից
15 օրվա ընթացքում «Սահակյանշին» ընկերությունը մաքսային օրենսդրության պահանջները խախտելու համար մի քանի անգամ տուգանվել է ֆինանսների նախարարության կողմից:
Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալ Ա. Պապյանի՝ ընկերության վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներից Panorama.am-ը տեղեկացավ, որ «Սահակյանշին» ընկերությունը նոյեմբերի երկրորդ տասնօրյակում երեք անգամ ներկրել է նավթային բիտում, որոնք օրենքով սահմնաված ժամկետում չի ներկայացրել մաքսային մարմիններին:
Յուրաքանչյուր խախտման համար ընկերությունը տուգանվել է հիսուն հազարական դրամով՝ ընդհանուր առմամաբ հարյուր հիսուն հազար ՀՀ դրամ:
Հաջորդ անգամ «Սահակյանշին»-ի տնօրեն Սուրեն Սահակյանը ներմուծել է խառը ապրանքներ, այս դեպքում էլ չի հետևել մաքսային օրենսդրության պահանջներին ու տասնօրյա ժամկետում հայտարարգիր չի ներկայացրել մաքսային հսկողություն իրականացնող մարմիններին:
Այս դեպքում էլ Ա. Պապյանի որոշմամբ ընկերության տնօրենը տուգանվել է հիսուն հազար դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին