Ռուբլու փոխարժեքը կտատանվի 55-ից 65 ԱՄՆ դոլարի միջև. «Գազետա.ռու»
Ռուսական ընկերություններն այս տարի ստիպված կլինեն վճարել մոտ 65 միլիարդ ամերիկյան դոլար արտաքին պարտք և վարկեր մարել: Այս մասին գրում է «Գազետա.ռու» կայքը: Ձեռնարկություններին և բանկերին պարտքերը մարելու հարցում օգնելու համար ՌԴ ԿԲ-ն և ֆինանսների նախարարությունը ստիպված են 50 միլիարդ դոլար վաճառել իրենց պահուստներից: Արտարժույթի բարձր պահանջարկը շարունակում է ճնշել ռուբլուն: Բայց ՌԴ ազգային արժույթի փոխարժեքի համար որոշիչ դեր ունի նավթի գինը:
Ըստ ՌԴ ԿԲ տվյալների՝ ընթացիկ տարում արտաքին պարտատերերը ստիպված կլինեն հիմնական պարտքի և տոկոսներից 125,3 միլիարդ դոլարը վերադարձնել: Ընդհանուր առմամբ, այս գումարը կորպորատիվ սեկտորինն է, պետությունը պարտավոր է միայն 5,5 միլիարդ դոլար վճարել:
Համաձայն աղբյուրի՝ վերլուծաբանները գտնում են, որ 2015 թվականին ՌԴ ընկերությունների և բանկերի կատարելիք վճարների իրական ծավալը 125,3 միլիարդ դոլարից բավականին քիչ է լինելու:
Ինչ վերաբերում է նավթի գնին, ապա «Գազետան» գրում է, որ դրա քիչ թե շատ կայուն մակարդակի պահպանման պարագայում ռուբլու մեծ տատանումներ չպետք է լինեն:
«ՌԴ ԿԲ-ն տեղական շուկայի վրայից ավելորդ ճնշումը հանելու համար վերադարձի հիմունքներով կշարունակի արժույթ տրամադրել: Դրա համար էլ մենք ակնկալում ենք, որ փոխարժեքի մեծ տատանումներ չեն լինի նշանակալի պարտքերի մարման ընթացքում»,- կարծիք է հայտնել «Ռեգիոն» ներդրումային ընկերության վերլուծական բաժնի ղեկավար Վալերի Վայսբերգը: Ըստ «Գազետայի»՝ ռուս վերլուծաբանների մեծ մասը կանխատեսում է, որ ռուբլու փոխարժեքը կտտանվի 55-ից 65 դոլարի միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին