Մոսկովյան բորսաներում եվրոն և դոլարը թանկացել են
ՌԴ Կենտրոնական բանկը հունվարի 30-ի համար եվրոյի պաշտոնական փոխարժեք է նշանակել 77,57 ռուբլին, ինչը նշանակում է, որ եվրոն թանկացել է 1,3 ռուբլիով: Այս մասին հաղորդում է «Լենտա.ռուն»: Աղբյուրի փոխանցմամբ՝ դոլարը թանկացել է 1,6 ռուբլիով՝ հասնելով 68,73 ռուբլիի:
«Լենտան» նշում է, որ մոսկովյան բորսաներում ամերիկյան արժույթը 69,15 ռուբլի է դարձել, իսկ եվրոն՝ 78,3:
Հունվարի 29-ի դրությամբ Բրենթ տեսակի նավթի մեկ բարելը լոնդոնյան ICE բորսայում 48,81 դոլար արժե:
«Լենտայի» փոխանցմամբ՝ ՌԴ ԿԲ-ն 2014 թ. դեկտեմբերի 16-ին հիմնական տոկոսադրույքը 10,5 տոկոսից բարձրացրել է 17-ի: Նույն օրը մոսկովյան բորսաներում եվրոն հատել էր 100 ռուբլու սահմանը, իսկ դոլարը՝ 80 ռուբլու նշաձողը:
«Լենտան» նաև հիշեցրել է, որ 2014 թ. նոյեմբերի 10-ին ՌԴ Կենտրոնական բանկը հետաձգել էր պարբերաբար կատարվող միջամտությունները և երկու արտարժույթներով զամբյուղի միջանցքը: Ըստ աղբյուրի՝ հենց այս քայլով է ԿԲ-ն հայտարարել ռուբլու լողացող կուրսին անցնելու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ