Քաղաքական 19:53 31/01/2015

Բոլոր սրացումները` ընդդեմ Ռուսաստանի. տնտեսագետի դիտարկումները

 Ուղիղ 6 ամիս առաջ`Դոնեցկի մարզում մալայզիական «Բոինգ 777»-ի կործանումն առիթ հանդիսացավ, որ արևմտյան երկրներում հզոր արշավ սկսվի Ռուսաստանի դեմ ու ձեռնարկվեն կոնկրետ միջոցառումներ: Դեռ «սև արկղերի» ձայնագրությունները չվերծանած` Արևմուտքը տեղեկատվական ու քաղաքական հարթակներում զգալի ջանքեր գործադրելուց հետո պատժամիջոցների լայն փաթեթ կիրառեց Ռուսաստանի նկատմամբ և մեծ թվով գործիչների ներառեց սև ցուցակներում:

Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում հունվարի 24-ին տեղի ունեցած ողբերգական դեպքից  հետո, երբ մահացավ 30 և վիրավորվեց 93 մարդ, նկարագրված մեխանիզմը կրկին գործի դրվեց: Իհարկե, տեղեկատվության պակասի ու վստահելիության ցածր մակարդակի պատճառով դժվար է ասել` ուկրաինական այդ «թեժ» քաղաքներում իրականում ով է կրում ցավալի դեպքերի պատասխանատվությունը, սակայն ակնհայտ է, որ եղածը մեծ վարպետությամբ օգտագործվում է Ռուսաստանի դեմ, ինչը տալիս է իր արդյունքները:

Դեռ հունվարի սկզբին եվրոպացի որոշ պաշտոնյաներ խոսում էին պատժամիջոցների որոշ թուլացման հնարավորության մասին: Սակայն Դոնբասում անջատողականների կտրուկ առաջընթացն ու ռազմական հաջողությունները եվրոպացիների մեջ կասկած ծնեց, որ Ռուսաստանը «Նորմանդական քառյակի» ֆոնին երկակի խաղ է խաղում: Մարիուպոլում տեղի ունեցածը հանդիսացավ այն շեմը, որից այն կողմ ԵՄ-ն չանցավ ու կրկին վերադարձավ «խրամատ»`ձեռնամուխ լինելով նոր պատժամիջոցների:

Մարիուպոլի ողբերգության կապակցությամբ ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն սլաքներն անմիջապես ուղղեցին Ռուսաստանի դեմ, իսկ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մեղադրեց Ռուսաստանին` ապստամբներին ժամանակակից զենք տրամադրելու մեջ:  Այս հայտարարություններից շատ քիչ ժամանակ անց սկսվեց ծրագրի երկրորդ փուլը` ԵՄ-ն, ԱՄՆ-ն և Կանադան լծվեցին պատժամիոցների երկարաձգման ու խստացման հերթական փուլին:

Հենց Մարիուպոլի ողբերգության օրը Պետրո Պորոշենկոյի հետ զրույցում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը վստահություն հայտնեց,  որ «Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի դրսևորումը Ռուսաստանի վրա ավելի թանկ կնստի»: Պատժամիջոցների ընդլայնման մասին իր նպատակադրվածությունը հայտնեց  նաև Կանադան` Ռուսաստանին մեղադելով Ուկրաինայում իրավիճակի լարման համար:

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ամենամեծ փաթեթը, ինչպես և նախկինում, պատրաստեց Եվրոպական միությունը: Չնայած Հունաստանի նոր կառավարությունը որոշ ինտրիգ մտցրեց ԵՄ-ի միասնական դիրքորոշման մեջ, սակայն հունվարի 29-ին անդամ երկրների արտգործնախարարներին հաջողվեց  համաձայնություն ձեռքբերել նոր պատժամիջոցների հարցում:

ԵՄ-ն ոչ միայն երկարաձգեց գործող պատժամիջոցները 6 ամսով, այլ նաև նոր մարդկանց ընդգրկեց «սև ցուցակում» և նախաձեռնեց նոր միջոցառումներ:

«Նոր միջոցառումներով» եվրոպական երկրները նախատեսում են կապիտալի շուկայում հավելյալ սահմանափակումներ մտցնել ռուսական ընկերությունների համար, որպեսզի էլ ավելի դժվարեցնեն դրանց վերաֆինանսավորումը: Բացի դրանից, նախատեսվում է միջոցառումներ ձեռնարկել ռուսական պետական պարտատոմսերի դեմ և խոչընդոտել նավթի արդյունահանման նոր տեխնոլոգիաների ձեռքբերման գործում: Շրջանառվում են նաև լուրեր, որ ԱՄՆ Պետդեպի նախաձեռնությամբ ռուսական բանկերը հնարավոր է անջատվեն SWIFT միջազգային բանկային ցանցից, ինչը, իհարկե, կաթվածային վիճակի կհասցնի ոչ միայն ռուսական, այլ նաև դրա հետ կապված երկրների ֆինանսական համակարգերը: Դրա մասին խոստովանում են նաև ռուս պաշտոնյաները, և նշում են, որ այդ պարագայում Ռուսաստանը ստիպված կլինի ստեղծել սեփական ցանցը: Սակայն հասկանալի է, որ նման ցանցի ստեղծումը նույնիսկ մի քանի ամսվա ընթացքում խելամիտ չի թվում:

Ռուսաստանի համար տնտեսական ճգնաժամի, մեկուսացման, ինչպես նաև մի շարք այլ տնտեսական գործոնների երկարատև ազդեցությունը կարող է բերել սոցիալական ճգնաժամի, ինչի հետևանքները Ռուսաստանի պես երկրի համար ամբողջովին անկանխատեսելի են:

«Նոր մակրոտնտեսական կանխատեսումը կլինի ծայրաստիճան դաժան»
Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովը ՌԴ կառավարության նոր մակրոտնտեսական կանխատեսումը բութագրել է «ծայրաստիճան դաժան» արտահայտությամբ: Ռուս պաշտոնյաների գնահատմամբ` սպասվում է, որ 2015թ-ի արդյունքներով Ռուսաստանը կգրանցի 4-5 տոկոս տնտեսական անկում, իսկ առաջիկա 2 տարիների ընթացքում աճը չի գերազանցի 0,5 տոկոսը:

Որ ռուսական տնտեսությունը զգալի անկում է ունենալու`համաձայն են թե արևմտյան և ռուսաստանցի գործիչները:
Համաշխարհային բանկը 2015թ-ի իր կանխատեսումներում  Ռուսաստանի տնտեսական անկումը գնահատում է 2,9%, իսկ 2016թ-ին կանխատեսում է 0,1% աճ: Ավելի վատ սցենարի է սպասում Արժույթի միջազգային հիմնադրամը` 2015թ-ին ՌԴ տնտեսական անկումը գնահատելով 3%, իսկ 2016թ-ին` 1%:

Օրերս միջազգային Standard & Poor’s գործակալությունը նվազեցրեց Ռուսաստանի Դաշնության վարկանիշը մինչև BB+, ինչն արդեն համարվում է ոչ «ներդրումային» կամ «սպեկուլյատիվ» մակարդակ, քանի որ ռուսական կազմակերպություններում ներդրումներ կատարելն ավելի ու ավելի ռիսկային է դառնում: Դեռևս Moody's և Fitch գործակալությունները Ռուսաստանի վարկանիշը պահպանում են «ներդրումային» մակարդակում, սակայն նվազեցման մասին լուրերն ակտիվորեն շրջանառվում են:

Ռուսաստանը դիրքերը զիջել է նաև տնտեսական ազատությունների մասով` մեկ տարվա ընթացքում 3 տեղով հետընթաց գրանցելով ու հայտնվելով 143-րդ տեղում:

Ելնելով այս կանխատեսումներից և ընթացիկ զարգացումներից` կարող ենք նկատել, որ Ռուսաստանը, մտադիր չլինելով զիջել դիրքերը Ուկրաինայում, պատրաստ է կրել տնտեսական զգալի կորուստներ, որոշակիորեն մեկուսանալ միազգային տնտեսական հարաբերություններից, ռիսկի ենթարկել սեփական ֆինանսական համակարգն ու արտադրող տնտեսությունը, ինչպես նաև լարված իրավիճակ ստեղծել սոցիալական հարթությունում:

ՌԴ արտգործնախարարի խոսքերից դատելով` «Սկզբունքորեն կարևոր է, որպեսզի Ուկրաինան պահպանի ոչ բլոկային կարգավիճակը», Ռուսաստանը նպատակ է դրել ինչ գնով էլ լինի թույլ չտալ, որ Ուկրաինան ռազմաքաղաքական առումով հայտնվի Արևմուտքի ձեռքերում: Թերևս, հենց այս հանգամանքն է պայմանավորում Ուկրաինայի արևելքում լարված իրավիճակի պահպանումը: Ռուսաստանը որպես այս խնդրի լուծում տեսնում է դաշնային պետության ստեղծումը, որտեղ «ԴԺՀ»-ն և «ԼԺՀ»-ն կունենան ինքնիշխանության հստակ մակարդակ:

Նման պարագայում անհրաժեշտության դեպքում Մոսկվան Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու իրական հիմքեր ու լծակներ կունենա` թե քաղաքական ճնշումների միջոցով և թե խժդժություներ հրահրելու մշտական սպառնալիքով:

Դրան հակառակ` Ուկրաինայի իշխանությունները մտադիր են «ԴԺՀ»-ն և «ԼԺՀ»-ն ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություններ, իսկ Ռուսաստանին` «ագրեսոր պետություն», ու չի պատրաստվում բանակցությունները տեղափոխել պետության վերաձևման տիրույթ: Սա նշանակում է, որ կոնֆլիկտի քաղաքական լուծման հիմքերն ամբողջությամբ խարխլված են, և կողմերը գնում են ճգնաժամի խորացման:

Ամփոփելով պետք է նկատել, որ Ռուսաստան-Արևմուտք հակադրության պայմաններում Ռուսաստանի տնտեսությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, և այդ համապատկերում արդեն իսկ իրենց դրսևորած տնտեսական ցնցումները Հայաստանի համար ավելի մտահոգիչ կարող են դառնալ: Ակնհայտ է, որ Հայաստանի կառավարությունը խիստ օպերատիվ պետք է հետևի արտաքին զարգացումներին և ունենա պատրաստի լուծումներ՝ մի քանի սցենարների համար:

 

Գոռ Ծառուկյան, տնտեսագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Իմ կարծիքով, Փաշինյանն անկեղծ սիրում է ադրբեջանցիներին. ավելի շատ՝ քան հայերին. Արամ Պետրոսյան
«Ոսկեպարում է գտնվում հայկական եկեղեցի, որը 7-րդ դարի կոթող է: 7-րդ դարում այս տարածաշրջանում թուրքական ներկայություն չի եղել, դրանից...
Աղբյուր` Panorama.am
23:09
Քաղաքացին հարցնում է ԱՆ-ին՝ ով պետք է այս դեղի դեղատոմսը գրի
«Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն»-ի նախագահ Տիգրան Մաթևոսյանը գրում է. «ՀՀ առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
22:49
Փաշինյանը անձամբ է վարել ՀՀ գյուղեր հանձնելու բանակցությունները Տավուշի մարզում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ՝ այսօր Տավուշում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:...
Աղբյուր` Panorama.am
22:30
Հայաստանի և Մալթայի արտաքին գերատեսչությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մարտի 18-ին Վալետայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Մալթայի Հանրապետության ԱԳ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
22:12
«КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Hyundai»-ին
Այսօր՝ մարտի 18-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, 55-ամյա...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ոսկեպարի և Բաղանիսի, Նոյեմբերյանի, Ոսկևանի բնակիչները պատրաստ են ինքնապաշտպանություն կազմակերպել
Ոսկեպարի և Բաղանիսի, Նոյեմբերյանի, Ոսկևանի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո քննարկում են անցկացրել և պատրաստակամություն հայտնել...
Աղբյուր` Panorama.am
21:20
ԱՄՆ-ը հրաժարվել է շնորհավորել Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
ԱՄՆ-ը մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:52
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ...
Աղբյուր` Panorama.am
20:35
Ջերմուկի, Ապարանի, Արագածի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ»-ից հայտնում են․ «Մարտի 18-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում,...
Աղբյուր` Panorama.am
20:22
Միջազգային մրցաշարից հայ բռնցքամարտիկները կվերադառնան 4 մեդալով
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․ «Սերբիայում կայացած բռնցքամարտի  Ա կարգի միջազգային մրցաշարից հայ...
Աղբյուր` Panorama.am
20:08
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում է
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանում է։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝  նա կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և նախագահ...
Աղբյուր` Panorama.am
19:53
Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան
Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ»...
Աղբյուր` Panorama.am
19:33
ԱՄՆ-ը հայտնել է Ռուսաստանի և Չինաստանի հետ սպառազինությունների վերահսկման հարցը քննարկելու ցանկության մասին
Միացյալ Նահանգները հենց հիմա ցանկանում է առանց նախապայմանների երկկողմ քննարկումների մեջ մտնել Չինաստանի և Ռուսաստանի հետ սպառազինությունների...
Աղբյուր` Panorama.am
19:18
Խնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Տելեգրամի» իր ալիքում գրում է․ «Կասե՞ք՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչի՞ն են պետք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգի․ Կատարվածը «Հայերի երկրորդ ցեղասպանություն» է
 Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կազմակերպմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում մարտի 13-ին կայացել է «Ցեղասպանության հակադարձում. Արցախի բնիկ հայերի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են․ «Սկսած մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ալիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերանվանել է օկուպացված Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակը, ինչի մասին գրում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:25
Մարտի 22-26-ը տեղի կունենա բեմանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ՝ Արշալույս Չիֆլիկյանի նկարների ցուցահանդեսը
Մարտի 22-ին ժամը 17-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա  բեմանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ՝ Արշալույս Չիֆլիկյանի ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Այդ դեպքում ուր է՞ գնում Հայաստանը․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Վերջին օրերին հիմնական քննարկումներն ու կոշտ բանավեճերն...
Աղբյուր` Panorama.am
18:00
Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզվում են
Մարտի 16-ին՝ ժամը 19։10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան բնակավայրում գործող ԱԳԼՃ կայանում «Պեժո» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
17:45
Չլինի այնպես, որ օրենքը դառնա մահակ որոշ կառույցների համար, որ տառակերություն անեն. Վահե Ղազարյան
«Գյուղացու վճարը պետք է անմիջապես վճարվի, կամ հնարավորինս շուտ։ Այստեղ խնդիր է, թե ինչպես են իրականացվում վարչարարությունը, որովհետև...
Աղբյուր` Panorama.am
17:40
Աբովյանում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում նույն քաղաքի բնակչի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:32
Երևանի այսօրվա կառուցապատումը հայրենադավություն է. Հաղթանակ Շահումյան
Հայաստանում «Ակադեմիական քաղաքի» գաղափարը դրվել է դեռևս 80-ական թվականների սկզբին. Երևանից դեպի Աբովյան տանող ճանապարհի  ձախ...
Աղբյուր` Panorama.am
17:21
Մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Մարտի 18-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում, Ջերմուկի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Աշոցքի, Սևանի, Գավառի,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
Team Telecom Armenia-ն շարունակում է իրականացնել իր ռազմավարական ծրագրերը` կապի ամենաժամանակակից ծառայությունները հասանելի դարձնելով ամենուր՝...
Աղբյուր` Panorama.am
17:09
Գյուղմթերք մթերելու դիմաց վճարը 30 օր ուշացնելու դեպքում վարչական տույժ է նախատեսվում
«Էական փոփոխություններ են նախատեսվում գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերման և իրացման մասով, որոնց նպատական է հավասարակշռել պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
16:56
Փաշինյանը հայտնել է Ոսկեպարում, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պատերազմ կլինի. Պատգամավոր
«Փաշինյանը կոնկրետ ժամկետներ չի նշել, սակայն մեր տեղեկություններով՝ այցի նպատակը հենց գործողություններն արագացնելն է եղել»:
Աղբյուր` Panorama.am
16:48
Սեփական ժողովրդին պատերազմով ու պարտությամբ սարսափի մեջ պահող ղեկավար ունենալը մեծագույն անեծք է այդ ժողովրդի վրա. Քաղաքագետ
«Սահմանամերձ գյուղում էդպիսի խոսակցություն կարող էր ունենալ միայն թշնամին»։
Աղբյուր` Panorama.am
16:41
Դավիթ Անանյանի հիշեցումը. Դուք չեք կարող բանակցել նրանց հետ, ովքեր եկել են ձեզ սպանելու
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Հայտնի պետական գործիչ և Իսրայելի նախկին վարչապետ Գոլդա Մեիրի հետևյալ հայտնի խոսքերը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանի ծառերի գրեթե կեսը կորցրել կամ կորցնում է իր կենսունակությունը. Բեգոյան
12:15 18/03/2024

Երևանի ծառերի գրեթե կեսը կորցրել կամ կորցնում է իր կենսունակությունը. Բեգոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}