Դուք միայն ոտքից թոփալ չեք, ականջից էլ եք թոփալ. Գ. Սահակյան (տեսանյութ)
Ազգային ժողովում այսօր շարունակվեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումեր կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը: Օրինագծով նախատեսվում է, որ տարեկան 50 միլիարդ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները կարող են իրենց ապրանքը արտահանել 2 տոկոս շահութահարկով, իսկ 40 միլիարդ դրամ շրջանառություն ունեցողները՝ 5 տոկոս շահութահարկով:
Օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը հայտնեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա նշեց, որ օրենքի նախագծով կառավարությունը ՀՀ-ից արտահանումը խթանելու համար հնարավորություն է տալիս տարեկան 50 միլիարդ դրամի արտահանում իրականացնող կազմակերպություններին վճարել ընդամենը 2 տոկոս շահութահարկ:
Վ. Այվազյանին միջամտեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նրանք բանավիճեցին: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներին հորդորեց քննարկումը բանավեճի չվերածել: Վարդան Այվազյանը շարունակեց իր ելույթը, սակայն պատգամավորները կրկին տեղից խանգարում էին:
Ձայնի իրավունք խնդրեց Հրանտ Բագրատյանը: Նա ասաց, որ այս օրենքի նախագիծը ունի բազմաթիվ թերություններ և չի կարելի այն այս տեսքով ընդունել: Ըստ նրա, շահութահարկը պետք է 2 տոկոս դարձնել բոլորի համար: Ձայնի իրավունք խնդրեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը: Նա կոչ արեց պատգամավորներին՝ կամ լսել իրեն, կամ լքել դահլիճը, այնուհետև դիմելով ատգամավորին հորդորեց չմասնակցել այս օրինագծի քվեարկությանը:
ԱԺ նախագահ հայտարարեց, որ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին կհորդորի օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումներ կազմակերպել, որին կկարողանան մասնակցել բոլոր նրանք, ովքեր շահագրգռված կլինեն: Այնուհետև տեղից արձագանքեց նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
«Գիտեք, դուք միայն ոտքից թոփալ չեք, ականջից էլ եք թոփալ: Բոլոր շշուկները լսում եմ: Ոորտեղ հասնում է, այնտեղ խոսում եք և ապտակը ստանում եք, հիմա հանգիստ նստեք»,- դիմելով Զուրաբյանին` ասաց Գ. Սահակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց