Ներքին զբոսաշրջությունն աճել է 28.4%- ով, արտաքինը` 11.3-ով
Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2014 թ. հունվար- դեկտեմբերին հանրապետություն է ժամանել 1 203 746 զբոսաշրջիկ կամ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 11.3%:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2014թ. հունվար-դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 1 198 060 մարդ կամ 2013 թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 10.9%:
Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների` 2014 թ . հունվար–դեկտեմբերին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 31.4%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 30.1%- ը` ԵՄ երկրներին և 38.5%-ը` այլ երկրներին:
ԱՎԾ-ի փոխանցմամբ` 2014 թ . հունվար-դեկտեմբերին հանրապետության տարածքում տեղաբաշխված զբոսաշրջիկների կոլեկտիվ և անհատական տեղավորման միջոցներում ( կացարաններում ) տեղավորվել է 859 703 զբոսաշրջիկ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 28.4%- ով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ