«Երևանում հյուրանոցային ծառայությունների գները բարձրացել են 20-30%-ով» (տեսանյութ)
«Երևանում հյուրանոցային ծառայությունների գները բարձրացել են, բայց իմ կարծիքով դա պայմանավորված է արտարժույթի բարձրացման և դրամի արժեզրկման հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արմենիա թրավել+ Մ» տուրիստական գործակալության տնօրեն Մարինա Կպրելյանը:
Նրա խոսքերով մոտավորապես 20-30%-ով բարձրացել են հյուրանոցային գները :
Տուրիստական գործակալության տնօրենն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված Հայաստան ժամանող հյուրերը հիմնականում պաշտոնական այցով են ժամանելու Հայաստան, և տուրիստական ընկերությունների հետ կապ չունեն:
«Հայաստանում ներգնա տուրիզմի ակտիվությունը սկսվում է Սուրբ զատիկից: Այս պահին բոլոր հյուրանոցային համարները ամրագրված են: Բայց այսօր Երևանում ավելի մեծ է բարձրակարգ հյուրանոցների պահանջը»,- ասաց նա:
Հայաստանում ներգնա տուրիզմի մասին բանախոսի դիտարկումները մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան