Հայաստանում հացի, ալյուրի, մակարոնեղենի արտադրության ծավալները նվազել են
Հայաստանում 2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին արտադրվել է 48.1 հազար տոննա հաց, ինչը 2014թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 1,7 տոկոսով նվազել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Նշված ժամանակահատվածում 16%-ով նվազել է ալյուրի արտադրությունը` կազմելով 35 հազար տոննա, իկս հրուշակեղենի արտադրության ծավալները նվազել են 12,2%-ով` կազմելով 1,7 հազար տոննա:
Ըստ ԱՎԾ-ի` այս տարվա հունվար-փետրվարին 34.3 %-ով նվազել է նաև մակարոնեղենի արտադրությունը. եթե նախորդ տարի նշված ժամանակահատվածում արտադրվել է 743.9 հազար տոննա մակարոնեղեն, ապա այս տարի` 492.7 հազար տոննա:
Նշենք նաև, որ վիճակագրության համաձայն` այս տարվա առաջին երկու ամիսներին ավելացել է միայն ձավարեղենի արտադրությունը, մասնավորապես, հունվար-փետրվարին արտադրվել է 76,2 հազար տոննա ձավարեղեն` ապահովելով 50,3 տոկոսի աճ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ