ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր ավանդատեսակ` «Ազգային»
Հատուկ ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է նոր ավանդատեսակ` «Ազգային»:
Ավանդը կարելի է բացել 90, 180 կամ 365 օր ժամկետով ՀՀ դրամով` մինչև 17.75%, ԱՄՆ դոլարով` մինչև 6.25%, եվրոյով` 5.45% և ՌԴ ռուբլով` մինչև 11% տոկոսադրույքներով: Ավանդի նվազագույն գումարը 500.000 դրամ է, 1000 դոլար/եվրո կամ 50 հազ. ռուբլի: Այս մասին հայտնում են ՎՏԲ-Հայաստան Բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հարմարավետության համար բանկն ավանդատուին տալիս է հնարավորություն ստանալու տոկոսագումարները ավանդի ձևակերպման պահին կամ դրա ժամկետի ավարտին:
Բացի առաջարկվող շահեկան պայմաններից բանկը, կախված ավանդի գումարից, ավանդատուներին կտրամադրի նաև MasterCard Gold կամ Visa Platinum վճարային քարտեր, ինչպես նաև հնարավորություն կտա անվճար օգտվելու «Հեռախոս-բանկ» ծառայությունից, որի միջոցով հաճախորդը կարող է ավանդի ժամկետի ընթացքում ստանալ տեղեկատվություն ավանդի գումարի և տոկոսագումարների մասին: Ժամկետի ավարտին հաճախորդը կարող է ստանալ գումարն ու կուտակած տոկոսագումարները MasterCard Gold կամ Visa Platinum նվեր-քարտերին աշխարհի ցանկացած կետում առանց բանկ այցելելու:
Ավանդի համալրման համար պարտադիր չէ այցելել բանկ, կարելի է օգտվել Ինտերնետ-բանկինգ ծառայությունից և կատարել առցանց համալրումներ` առանց տնից դուրս գալու, կամ օգտվել բանկի բազմաթիվ բանկոմատներից և ՀՀ տարածքում գործող Telcell տերմինալներից:
Ավելի մանրամասն տեղեկություններ «Ազգային» ավանդի մասին կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի www.vtb.am կայքում` «Ավանդներ» բաժնում: