Արթուր Ջավադյան. Բիզնես վարկավորումն ավելացել է
Առևտրային բանկերի կողմից տրված վարկերի ծավալը 2014-ին ավելացել է 22 տոկոսով: ԿԲ նախագահի՝ ԱԺ բերած հաշվետվության մեջ նշված այս թիվը հարցեր է առաջացրել, ո՞ր վարկատեսակների գծով է աճ գրանցվել:
«Հիմնականում ավելացել է բիզնես վարկավորումը, դա ակնհայտ է: Բիզնես վարկեր արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի, առևտրի ոլորտներում: Տարվա վերջին սկսեցին նվազել սպառողական վարկերը»,-հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Գլխավոր դրամատան ղեկավարի խոսքով, բանկերի վարկային պորտֆելի մեջ հետաքրքիր փոփոխություններ են եղել. «Ֆիզիկական անձանց տրվող վարկերն իհարկե ավելի մեծ են, քան իրավաբանական անձանց»: