Լոռու մարզը 2014-ին տնտեսել է 9 մլն 656 դրամ
Լոռու մարզպետարանը 2014 թվականին նախատեսված 463 մլն դրամի փոխարեն ֆինանսավորվել է 454 մլն դրամ, տնտեսել է 9 մլն 656 դրամ: Այսօր ՀՀ Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ հայտնեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Նա նշեց, որ հիմնական տնտեսումները կատարվել են էներգետիկ և կապի ծառայությունների հոդվածով:
«Մարզպետարանին տրվող մարզային նշանակության ճանապարհներից ձմեռային պահպանման և ընթացիկ պահօանման շահագործման համար նախատաեսված 69մլն 43 հազար դրամի փոխարեն ֆինանասավորվել է նույնքան գումար, այլընտրանքային ածխատանքային ծառայության ապահովման համար նախատեսված 1մլն 680 հազար դրամի դիմաց ֆինանսավորվել է նույնքան գումար, այլ ընթացիկ դրամաշնորհներ նախատեսված է եղել 396 մլն 181 հազար դրամ, նախատեսված գումարն ամբողջությամբ տրվել է»:
Մարզպետը տեղեկացրեց, որ կրթության ոլորտում 2014-ին նախատեսված է եղել 6 մլրդ 226 մլն 694 հազար դրամը և մշակութային միջոցառումների համար նախատեսված 3մլն 542 հազար դրամը որը ֆինանսավորվել են 100 տոկոսով:
««Լոռի-Փամբակ» երկրագիտական թանգարանի համար նախատեսված 13մլն 195 հազար դրամը նույնպես ֆինանսավորվել է 100 տոկոսով»,-տեղեկացրեց Ա. Նալբանդյանը և նշեց, որ մարզը նաև ստանում է բնապահպանական վճարներ պետական բյուջեից. 2014-ին վեց համայնքների համար գումարը 224 մլն դրամ