Անթալիան կարող է 1.2 մլրդ դոլար կորցնել ռուս զբոսաշրջիկների հոսքի կրճատումից
Անթալիան կարող է 1.2 մլրդ դոլար կորցնել ռուսաստանցի զբոսաշրջիկների քանակի անկման պատճառով: Այս մասին հայտարարել է Անթալիայի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Դավութ Չետինը: Փոխանցում է Gazeta.ru-ն:
«Անթալիա այցելողների քանակը մայիսի 21-ի դրությամբ կրճատվել է 255 հազարով, կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 11%-ով: Զբոսաշրջիկների հոսքի անկման մոտ 80%-ը ռուսաստանցիների այցելությունների նվազման հետևանք է: Մենք նկատում ենք նաև զբոսաշրջիկների թվի նվազում Նիդերլանդներից, Ավստրիայից, Ֆրանսիայից, ՄԲ-ից, Նորվեգիայից և Իսրայելից: Նման միտումը եթե շարունակվի մինչև տարեվերջ, ապա զբոսաշրջությունից ակնկալվող օգուտը կնվազի 1.5 մլրդ դոլարով»,- հայտարարել է Չետինը՝ հույս հայտնելով, որ ակտիվացում կլինի ամռան ամիսներին և շուկան կկարողանա վերջնականապես վերականգնվել 2016թ-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ