Հայաստանում հանքային ջրերի արտադրության ծավալները կրճատվել են
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 1 մլն 691 հազար լիտր հանքային ջուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալները կրճատվել են 21.9%-ով:
Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկանում են ԱՎԾ-ից, 3.2%-ով նվազել են նաև աղբյուրի ջրի արտադրության ծավալները: Եթե 2015թ-ի հունվար-ապրիլին հանրապետությունում արտադրվել է 7 մլն 534.8 հազար լիտր աղբյուրի ջուր, ապա 2014թ-ին նույն ժամանակահատվածում՝ 7 մլն 290.4 հազար լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում