Ապրիլին հանրապետությունում անշարժ գույքի գործարքները նվազել են 15.8 %-ով
2015 թվականի ապրիլին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 15718 գործարք, որոնց քանակը 2015 թվականի մարտ ամսվա համեմատ աճել է 2.9 %-ով, իսկ 2014 թվականի ապրիլի համեմատ՝ նվազել 15.8 %-ով: Այս մասին տեղեկանում են Կադաստրի պետական կոմիտեից:
2015 թվականի ապրիլին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 4110 օտարման գործարքի 75.8 %-ը կազմել է առուվաճառքը, 23.5 %-ը` նվիրատվությունը և 0.7 %-ը` փոխանակությունը: Անշարժ գույքի օտարման գործարքի քանակի 32.8 %-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 33.1 %-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:
Ըստ Կադաստրի՝ 2015 թվականի ապրիլին, 2015 թվականի մարտի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակը նվազել է 4.3 %-ով, իսկ 2 2014 թվականի ապրիլի համեմատ՝ 6.7 %-ով:
2015 թվականի ապրիլին Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 64.2 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2015 թվականի ապրիլին, 2015 թվականի մարտի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 1.7 %-ով, իսկ 2014 թվականի ապրիլի համեմատ՝ 29.4 %-ով:
Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2015 թվականի ապրիլին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2015 թվականի մարտի համեմատ աճել են 0.02%-ով:
2015 թվականի ապրիլին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 341 բնակարան, որոնց քանակը, 2015 թվականի մարտի համեմատ, նվազել է 1.4 %-ով, իսկ 2014 թվականի ապրիլի համեմատ՝ 16.6 %-ով:
Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2015 թվականի ապրիլին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 մ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2015 թվականի մարտի համեմատ աճել են 0.1 %-ով: