Հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն ապրլին 20,7%-ով աճել է
2015 թվականի ապրիլին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 1488 գրավադրման գործարքը կազմել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումների քանակի 9.5 %-ը: Գրավադրման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցումների քանակը, 2015 թվականի մարտի համեմատ, նվազել է 5.1 %-ով, իսկ 2014 թվականի ապրիլի համեմատ` 38.9 %-ով:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից, գրավադրման գործարքն առավելապես իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների (49.8 %), անհատական բնակելի տների (23.4 %), հասարակական նշանակության օբյեկտների (9.9 %) և հողերի (11.8 %) նկատմամբ:
Երևան քաղաքում անշարժ գույքի նկատմամբ իրականացված 787 գրավադրման գործարքից ծագող իրավունքի պետական գրանցումների քանակը, 2015 թվականի մարտի համեմատ նվազել է 9.9 %-ով, իսկ 2014 թվականի ապրիլի համեմատ` 42.7 %-ով:
2015 թվականի ապրիլին հանրապետությունում գրավադրվել է 1347.26 հա հող, որից 13.00 հա Երևանում: Ընդ որում, գրավադրված հողի 98.8 %-ը կամ 1330.43 հա գյուղատնտեսական նշանակության: Առավել մեծ մակերեսով հող գրավադրվել է Արմավիրի մարզում` 1225.34 հա, որից 1225.22 հա գյուղատնտեսական նշանակության:
Կադաստրի փոխանցմամբ՝ 2015 թվականի ապրիլին հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 140 գործարք: 2015 թվականի ապրիլին հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը, 2015 թվականի մարտի համեմատ, աճել է 20.7 %-ով, իսկ 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել 41.2 %-ով:
Երևանում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 102 գործարք, որը 2015 թվականի մարտի համեմատ աճել է 13.3 %-ով, իսկ 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` նվազել 28.7 %-ով: Մարզերում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը, 2015 թվականի մարտի համեմատ աճել է 46.2 %-ով, իսկ 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` նվազել 60.0 % -ով:
2015 թվականի ապրիլին հանրապետությունում արձանագրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի 2044 առաջնային գրանցում` առանց գործարքի, որոնց քանակը, 2015 թվականի մարտի համեմատ, աճել է 13.6 %-ով, իսկ 2014 թվականի ապրիլի համեմատ` 2.4 %-ով: Առաջնային գրանցումների տեսակարար կշիռն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումներում կազմել է 13.0 %: Առաջնային գրանցումների քանակի բարձր տոկոսաչափն արձանագրվել է Երևանում (28.7 %):
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին