Նվազագույնը 50 տոկոսով կարելի է պակասեցնել ՀԷՑ-ի ծախսերը. Հ. Մեսրոբյան (տեսանյութ)
«ՀէՑ-ի գերհաշվարկված ծախսերը ոչ մի բացատրություն չունեն: Մեկ ամիս առաջ ՀԷՑ-ի ծախսային մասի գնահատման հաշվարկ կատարեցի, պարզվեց, որ նվազագույնը 50 տոկոսով կարելի է պակասեցնել ծախսերը՝ առանց վնասելու բուն գործունեությանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Անդրադառնալով աուդիտին՝ նա նշեց, որ պետք է հաշվի առնել, թե ինչ կարգի աուդիտ է լինելու. «Ռուսի ասած, «պտիչկայի» համար, թե ռազմավարական սեփականատիրոջ աչքերով»:
Հարություն Մեսրոբյանի դիտարկումներն ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտի մասին մանրամասն՝ տեսանյութում: