Հայաստանում գինու արտադրության ծավալներն աճել են, կոնյակինը՝ նվազել
ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2015թ.-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 4 380.5 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21,2%-ով: ԱՎԾ-ի փոխանցմամբ` 2014թ.-ին նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 5 558.0 հազար լիտր կոնյակ:
Նշված ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 7 106.0 հազար լիտր գարեջուր` 2014թ-ի հունվար-մայիսի համեմատ նվազելով 13,9 %-ով:
Ըստ ԱՎԾ-ի` հանրապետությունում հունվար-հոկտեմբերին արտադրվել է 3 907.7 հազար լիտր օղի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,1 %-ով (2014-ի հունվար-մայիսին արտադրվել է 3 753.6 լիտր օղի):
Հայաստանում աճել են նաև գինու արտադրության ծավալները: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիսին մեր երկրում արտադրվել է 2 241.8 հազար լիտր գինի: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.5%-ով: Նշենք, որ 2014թ-ի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 1 974.4 հազար լիտր գինի:
Ինչ վերաբերում է շամպայն-գինիների արտադրությանը, ապա այստեղ 23,8%-ի աճ է արձանագրվել` կազմելով 143 հազար լիտր:
ԱՎԾ-ի տվյալներով` հանրապետությունում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2015-ի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատ աճել են 9.3%-ով` կազմելով 25 059.3 հազար լիտր:
Տեղեկացնենք, որ այս տարվա հինգ ամիսներին Հայաստանում նվազել են նաև բնական հյութերի արտադրության ծավալները: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին մեր երկրում արտադրվել է 5 928.9 հազ. լիտր բնական հյութ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է 10.4%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ