Տնտեսագետը՝ ՀԷՑ-ի ազգայնացման մասին. Էդ էր պակաս մնացել
Հայաստանի էլեկտրաէներգիայի ոլորտում առաջիկայում լավ ժամանակներ չեն սպասվում: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«Այսպիսի ցնցումներ, ես ի նկատի ունեմ հասարակական դժգոհության ալիքներ, դեռ սպասվում են: Պետք է այսօրվանից այդ հարցն օրակարագային դարձնել»,-նկատեց Խաչատրյանը:
Նրա համոզմամբ, պետք է բարձրացնել աշխատանքային արդյունավետության հարցy, ունեցած էներգետիկ հզորությունները չօգտագործելու խնդիր չպետք է առաջանա:
ՀԷՑ-ի ազգայանացումը տնտեսագետն անընդունելի է համարում. «Էդ էր պակաս մնացել, անընդունելի է»:
Նա ճիշտ է համարում ընկերության սնանկացումն ու առողջացման ծրագրի ներկայացումը:
Նախորդող հրապարակում՝
Վ. Խաչատրյանը՝ ՀԷՑ-ում աուդիտի օբյեկտիվության մասին