Սպառողների վստահության ցուցանիշը 2015թ. երկրորդ եռամսյակում. ԿԲ
Սպառողների վստահության ցուցանիշը գրանցել է 41.2 արժեք` վերադառնալով 2014թ. չորրորդ եռամսյակի մակարդակին: Ընթացիկ պայմանների ցուցանիշն աճել է 0.6 տոկոսային կետով, ընդ որում, աճը պայմանավորվել է խոշոր գնումներ կատարելու փաստի ցուցանիշի 1.1 և տնային տնտեսությունների ֆինանսական վիճակի փաստացի փոփոխության ցուցանիշի 1.2 տոկոսային կետ աճերով: Ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ գնահատականների ցուցանիշը նվազել է 0.8 տոկոսային կետով: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ապագա պայմանները նկարագրող ցուցանիշը նվազել է 0.8 տոկոսային կետով` պայմանավորված գալիք եռամսյակում խոշոր գնումներ կատարելու ակնկալիքի և ֆինանսական վիճակի փոփոխության սպասումների ցուցանիշների աննշան նվազումներով: Մյուս կողմից, աճ է արձանագրվել գալիք եռամսյակում զբաղվածության սպասումների ցուցանիշի գծով: