«Սուպերդրույք» ծառայության շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկն արդեն վերադարձրել է հաճախորդներին 2 մլն դրամ
«Ապառիկ վարկավորում» պրոդուկտի համար «Սուպերդրույք» ծառայության շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկում իրենց ապառիկ վարկերը բարեխղճորեն սպասարկող մոտ 1000 վարկառուներ ետ են ստացել վճարած տոկոսագումարների մի մասը:
Ընկերության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ «Սուպերդրույք» ծառայությանն անվճար միանալու և վարկի ողջ ժամկետի ընթացքում ժամանակին վճարումներ կատարելու դեպքում (նվազագույնը 6 ամիս) հաճախորդը ՎՏԲ-Հայաստան Բանկում ունեցած պարտավորությունների ամբողջական մարումից հետո ստանում է վարկի դիմաց վճարված տոկոսագումարի 10%-ը: Վարկի ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանցի 7 օրացուցային օրը վարկի ողջ ժամկետի ընթացքում: Վերջին ամիսներին ծառայության շրջանակում բանկը հաճախորդներին է վերադարձրել ավելի քան 2 մլն դրամ:
Ծառայությանն անվճար կարելի է միանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող ավելի քան 300 առևտրի կետերում ապառիկ վարկ ձևակերպելիս:
Ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող առևտրային կետերում կարելի է ձևակերպել մի քանի րոպեում` ներկայացնելով միայն անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ:
«Սուպերդրույք» ծառայության մասին մանրամասներ կարելի է իմանալ բանկի www.vtb.am կայքում` «Ակցիաներ ու հատուկ առաջարկներ» բաժնում, իսկ բանկի գործընկեր առևտրի կետերի ցուցակը կարելի է գտնել այստեղ: