Արժութային շուկայում խուճապը նոր թափ է հավաքում. «Elittrader.ru»-ի անդրադարձը
«Elittrader.ru» գործակալությունն անդրադարձել է միջազգային արժութային շուկայում տիրող խուճապային իրադրությանը և ներկայացնելով տարբեր ֆինանսական և վերլուծական կառույցների անդրադարձները` կազմել է համաշխարհային ֆինանսական շարժընթացի պատկերը: Ստորև ներկայացնում ենք «Elitrader»-ի հրապարակած անդրադարձից հատվածներ.
Credit Suisse. Ի՞նչ սպասել դոլարից/իենից
Մենք համոզված չենք, որ Ճապոնական բանկը առաջիկայում ևս կշարունակի փորձել թուլացնել ազգային արժույթը` ինֆլյացիան կանոնավորելու նպատակով: Խնդիրը վերջին շրջանում ճապոնական կառավարության հաստատման համար անհրաժեշտ ռեյտինգի անկումն է`պայմանավորված ազգային արժույթի թուլացման ֆոնին մանր և միջին բիզնեսի կրած վնասներով:
GS. Չինաստանում մեղմացման քաղաքականությունը շարունակվում է
Goldman Search-ի ստրատեգները համարում են, որ այսօր Չինաստանի կողմից ձեռք առնվող միջոցները շուկան ապահովել են շուրջ 600 մլրդ. յուանի լրացուցիչ լիկվիդայնությամբ, սակայն նրանք չեն մտածում, որ այդպիսով տնտեսության աջակցությունը կսպառվի: Չնաստանի կենտրոնական բանկում ակնկալում են պետական պարտատոմսերի թողարկման աճ, ինչպես նաև մինչև այժմ չօգտագործված հարկային պաշարների ու բանկերի աջակցության հավելյալ միջոցների առավել ակտիվ կիրառում:
Societe Generale. Գնե՞լ դոլար/եվրո, թե ՞վաճարել`այս է խնդիրը…
Երեկ միջազգային բազմաթիվ ֆոնդային բորսաներում գլխապտույտ առաջացնող անկումներից ու գնային դրամատիկ տեղաշարժերից հետո, որտեղ եվրոն ու իենը հաղթող դուրս եկան իսկ ապրանքային արժույթները` պարտվող, «ավանդական» արձագանքը սկսեց նահանջել: Որքան երկար ենք հետևում իրավիճակի զարգացմանը, այնքան ավելի ենք հակվում այն մտքին, որ պետք է համահունչ շարժվել այս զույգի գետ:
Citi-ն դոլար/եվրո է գնում
Citi-ի վերլուծաբանները նշում են, թե հաշվի առնելով հանգամանքը, որ Եվրոպական կենտրոնական բանկը և որոշակի առումով նաև ճապոնական կենտրոնական բանկը գտնվում են ինքնահոսի մատնված դրության մեջ, դաշնային պահուստային համակարգի ակնկալվող խստացված քաղաքականությունը ավելի է երկարաձգվում:
«Դոլարը կորցնում է իր կայունության հիմքը` հակառակ դաշնային պահուստային համակարգի խստացված քաղաքականությանը, քանի որ առավել պակաս եկամտաբերություն ունեցող եվրոն ու իենը առավել շահող դուրս եկան ձևավորված ֆինանսական իրադրությունում»,-նշել են Citi-ի փորձագետները:
Credit Agricole. Գնում ենք դոլար և ֆունտ` ընդդեմ եվրոյի ու իենի
Եթե հաշվի չառնենք Չինաստանը, ապա դրամավարկային քաղաքականության ընդլայնման հեռանկարը ճապոնական բանկի և եվրոպական կենտրոնական բանկի կողմից, ինչպես նաև դաշնային պահուստային համակարգի և բրիտանական բանկի քաղաքականության խստացման ցիկլի ուշացումը պետք է որ նպաստեն այս երկրների ներքին պահանջարկի պահպանմանը: Միևնույն ժամանակ այս երկրների տնտեսությունների զարգացման համեմատական հեռանկարները պետք է ընթանան հակադիր ուղղություններով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ