Ղազախստանում ցածր հարստացված ուրանի բանկ կգործարկվի
Ղազախստանի իշխանությունը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը համաձայնագիր են ստորագրել երկրում ցածր հարստացված ուրանի բանկ ստեղծելու մասին:
«Գազետա.ռու»-ն գրում է, որ Աստանայում հանդիպմանը ներկա են եղել Ղազախստանի ԱԳՆ-ից Երլան Իդրիսովը և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն:
Իդրիսովը նշել է, որ միջուկային վառելիքի բանկի ստեղծումը թույլ կտա Իրանին Ղազախստան ուղարկել իր ցածր հարստացված ուրանը, որն էլ իր հերթին հանդիսանում է Իրանի միջուկային ծրագրերի համաձայնության տարրերից մեկը:
Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ հաղորդվել էր օգոստոսի 27-ին միջուկային վառելիքի բանկի գործարկման մասին՝ ՄԱԳԱՏԷ-ի և վեցնյակի մասնակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում