Հայկական «5900-BC» ապրանքանիշի մոսկովյան ցուցադրությունն անցել է հաջողությամբ
Հայկական նորաստեղծ «5900-BC»ապրանքանիշի ներքո ստեղծված մոդելային շարքի ցուցադրությունը Մոսկվայի «CPM-Collection Premiere Moscow» ԷՔՍՊՈ-ի շրջանակում մեծ ուշադրության է արժանացել և անցել է հաջողությամբ: Մոդելային շարքի մոսկովյան շնորհանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին, և ցուցադրությունը շարունակվում է այսօր:
Հայկական զարգացման հիմնադրամի լրատվական ծառայության հաղորդմամբ, «5900-BC» ապրանքանիշը խորհրդանշում է հայաստանյան թեթև արդյունաբերության բազմադարյա ավանդույթները, ամբողջ աշխարհին հիշեցնելով, որ հենց Հայաստանում է հայտնաբերվել մասնագետների կողմից Քրիստոսի ծննդից 5900 տարի առաջվա ժամանակաշրժանով թվագրված կանացի ծղոտե շրջազգեստը:
Ապրանքանիշի ներքո ներկայացված մոդելային շարքի մշակմանը ներգրավվել են հայաստանցի, իտալացի և գերմանացի բարձրակարգ դիզայներ-մոդելավորողները: Մեկ միասնական՝ «5900-BC» բրենդի ներքո մոդելային շարք են ներկայացրել հայկական 9 ընկերություններ: Նախագծի իրականացմանն աջակցել են Հայաստանի զարգացման հիմնադրամը և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հայաստանյան գրասենյակը:
«CPM-Collection Premiere Moscow» ԷՔՍՊՈ-ն ամենաճանաչվածներից է և այս տարի անցկացվում է սեպտեմբերի 2-5-ը: Հայկական տաղավարի, մոդելների ցուցադրության լուսանկարները կցվում են:
Նախորդող լուր՝
Մոսկվայում առաջին անգամ ներկայացվել է հայկական «5900-bc» ապրանքանիշը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ