Չինաստան-ԱՄՆ. ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացնում
Ամերիկայի ֆինանսների նախարար Ջեկ Լյուն նախօրեին CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում բավականին կոշտ քննադատություն է արել: Այս մասին գրում է Vestifinance.ru-ն:
«Չինաստանի իշխանությունները պետք է հասկանան և հստակ դիրքորոշում ունենան, որ ազգային արժույթի փոխանակումն ունի տնտեսական և քաղաքական նշանակություն: Նրանք պետք է հստակ ազդանշան տան, որ ուղղությամբ են շարժվելու առաջ: Իմ կարծիքով, մենք հստակ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը Չինաստանի նկատմամբ: Մեզ շատ է մտահոգում, թե ինչպես նրանք կկառավարեն իրենց արժույթի փոխարժեքը,.նրանք պետք է պատրաստ լինեն թույլ տալու շուկայական ուժերին բարձրացնել յուանի արժեքը, և ոչ թե նվազեցնել»,-նշել է ԱՄՆ ֆինանսների նախարարը:
Այս հայտարարությունից պարզ է դարձել, որ ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացնում, չինովնիկը անընդհատ նշել է «պետք է» արտահայտությունը` ավելի կոշտ դարձնելով իր խոսքը:
Մի շարք փորձագետներ էլ նշել են, նրա արտահայտությունները , ամենայն հավանականությամբ, նախատեսված են ներքին լսարանաի համար, սակայն հնարավոր է, որ հետագայում դրանք դառնան Պեկինի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների սրման պատճառ: