Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի աջակցությամբ Լոռիում նշել են «Բերքի տոնը» (Լուսանկարներ)
Տարվա ընթացքում իր կողմից աճեցված բերքն ու բարիքը լոռեցին ցուցադրության էր հանել մարզում ավանդական դարձած «Բերքի տոնին»: Որպես միջոցառման գլխավոր հովանավոր հանդես էր եկել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն իր դուստր ընկերության` ԱԳԲԱ Լիզինգի հետ միասին:
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի մամուլի ծառայության հաղորդմամբ. «Բերքի տոն» -ը սկսվել է մրցանակաբաշխությամբ. Լոռու մարզպետարանը և, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը` գյուղատնտեսական տարվա առաջատարներին խորհրդանշական նվերներ և պատվոգրեր են հանձնել, գլխավոր մրցանակը ստացել է Սպիտակ համայնքը:
«Այս տոնը գյուղացիների արարած բերքի արդյունքն է, գյուղացիներն են այս բերքը աճեցրել, ու այսօր բոլորս ուրախանում ենք իրենց ստեղծածով: Բնականաբար մենք չէինք կարող իրենց կողքին չլինել» ,-իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ԼՈՌԻ մասնճյուղի կառավարիչ Ոսկան Զաքարյանը:
ԱԳԲԱ Լիզինգ ընկերության տնօրեն Արսեն Բազիկյանը ընդգծել է, շատ կարևոր է, որ մենք կարողանում ենք մեր առանձնահատուկ լուծումներով օգտակար լինել հայ գյուղացուն` նրանց առաջարկելով նորարարական լուծումներ գյուղատնտեսության տարբեր ոլորտներում, հնարավորություն ընձեռելով նրանց բարձրացնել կատարվող աշխատանքների արդյունավետությունը և կրճատել կատարվող ծախսերը՝ մատուցելով բարձրակարգ լիզինգային ծառայություններ:
«Բերքի տոնին» ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը առանձին տաղավարով էր ներկայացել, որտեղ բանկն իր առաջարկներն էր ներկայացնում ֆերմերներին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին