ԱՎԾ. Մեկ ամսում խաղողը էժանացել է 29 տոկոսով
Սեպտեմբերին օգոստոսի համեմատ խաղողի գինը նվազել է 29.1%-ով: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ մրգի դապրանքախմբում այս տարվա սեպտեմբերի նախարդ տարվա նույն ամսվա համեմատ 2015թ. գրանցվել է 4.8%, իսկ 2015թ. օգոստոսի համեմատ` 1.7% գնանկում:
Սեպտեմբերին օգոստոսի համեմատ տանձի գինը նվազել է 18.3%-ով, սալորինը՝ 13.5%-ով, ձմերուկինը՝ 8.0%-ով, խնձորինը՝ 3.8%-ով, ելակինը՝ 1.0%-ով:
Պաշտոնական տվյալների համաձայն, միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է ադամաթզի՝ 1.3%, կիտրոնի՝ 2.3%, նարնջի` 9.3%, սեխի ՝ 14.7% գնաճ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է մրգի 6.4-0.2% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 1.1%-ով:
Թեմայի վերաբերյալ կարդացեք նաև՝
Բանջարեղենն ու կարտոֆիլը նախորդ տարվա համեմատ թանկացել են 12.6 տոկոսով
Բերբերյան. Խաղողի մթերման հետ կապված իրավիճակը ոչ հետևողական աշխատանքի արդյունք է
«Սոսկալի տեսարան է». Գյուղացիները մի քանի գիշեր անցկացնում են գործարանների դիմաց
Խաղողը տվել են գյուղացիների ձեռքն ու տուն ուղարկել
Միջպետական նշանակության ճանապարհը փակ է, գյուղացիները դուրս են եկել բողոքի