Ըստ ԱՎԾ-ի ՝ մեկ տարում ձվի գինը նվազել է 16.6%-ով, շաքարավազինը՝ 2.2%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն՝ ձվի հանրապետական միջին գինը 2015թ. սեպտեմբերին 2014թ. սեպտեմբերի համեմատ նվազել է 16.6%- ով, իսկ 2015թ. օգոստոսի համեմատ՝ 1.4%-ով: Ըստ ԱՎԾ-ի՝ շաքարավազի հանրապետական միջին գինը սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ նվազել է 2.1%-ով, իսկ 2015թ. օգոստոսի համեմատ՝ 0.6%-ով:
Ինչ վերաբերում է հացամթերքին, ապա սեպտեմբերին 2014թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 5.3% գնաճ, իսկ օգոստոսի համեմատ՝ 0.3% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է բլղուրի՝ 4.2%, սիսեռի՝ 3.3%, լոբու՝ 2.7%, սպիտակաձավարի՝ 2.7%, ոսպի՝ 2.6%, հնդկացորենի՝ 2.5%, ոլոռի՝ 2.4%, մակարոնեղենի՝ 1.6%, ձավարի՝ 1.6%, բրնձի՝ 1.4%, հաճարի՝ 0.8%, առաջին և բարձր տեսակի ալյուրների՝ 0.7% և 0.2%, հացի 0.2% գնանկումով:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ մսամթերքի ապրանքախմբում 2015թ. սեպտեմբերին 2014թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 1.5% գնաճ, իսկ 2015թ. օգոստոսի համեմատ` 0.3% գնանկում: Այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչխարի և խոզի մսերի՝ համապատասխանաբար 3.2% և 0.8%, հավի բդի՝ 1.4%, նրբերշիկի՝ 1.0%, խոզապուխտի՝ 0.8%, առաջին տեսակի կիսաապխտած և եփած երշիկների՝ համապատաս խանաբար 0.6% և 0.5%, բաստուրմայի՝ 0.5%, տավարի մսի պահածոյի 0.5% գնանկում: Դրան զուգընթաց, տավարի մսի գինն աճել է 0.1%-ով, այլ մսեղենինը (խաշի պարագաներ)` 0.6%-ով, աղացած մսինը՝ 0.7%-ով, պելմենիինը՝ 1.1%-ով:
Նշվում է նաև, որ սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է սուրճի, թեյի, կակաոյի 0.3%, հրուշակեղենի՝ 0.3%, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0.3%, կենդանական և բուսական յուղերի 0.1% գնանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին