ՎՏԲ-Հայաստան. «Բանկ-Հաճախորդ» համակարգը ՊՈԱԿ և ՀՈԱԿ հաճախորդների համար՝ անվճար
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր ՊՈԱԿ և ՀՈԱԿ (դպրոցներ, մանկապարտեզներ, քոլեջներ, ուսումնարաններ, վարժարաններ) Հաճախորդներին օգտվել «Բանկ-Հաճախորդ» համակարգից շատ շահավետ պայմաններով: «Բանկ-Հաճախորդ» համակարգով ՊՈԱԿ և ՀՈԱԿ հաշիվների սպասարկման ամենամսյա վճարը՝ անվճար:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամսնում են, որ «Բանկ-Հաճախորդ» համակարգը նախատեսված է Հաճախորդի կողմից իր հաշվեհամարները OnLine ռեժիմով կառավարելու համար: Համակարգը առաջարկում է պաշտպանված մուտք դեպի ֆինանսական և ընդհանուր տեղեկատվություն Internet ցանցի միջոցով:
«Բանկ-Հաճախորդ» համակարգի միջոցով OnLine ռեժիմով հնարավոր է կատարել հետևյալ գործառույթները.
• օգտվել տեղեկատուներից,
• կատարել անկանխիկ գործառույթներ (այդ թվում` կատարել վճարումներ ՀՀ դրամով և արտարժույթով),
• ուղարկել հաղորդագրություններ (կատարել հարցումներ գործարքների և հաշիվների վերաբերյալ, ներկայացնել վարկային հաշիվներից հերթական տրանշերի տրամադրման հայցեր և այլն),
• Ստանալ քաղվածքներ և տեղեկանքներ հաշվեհամարների և գործառույթների մասին:
«Բանկ-Հաճախորդ» համակարգից օգտվելու հիմնական առավելություններն են՝
• Գործարքների կատարման արագությունը,
• Որևէ գործարք կատարելու համար Բանկի մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության բացակայությունը,
• Ժամանակի և ֆինանսական միջոցների տնտեսումը:
«Բանկ-Հաճախորդ» համակարգին միանալու համար կարող եք դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց