ԼՂՀ-ում անկորուստ բերքահավաքի համար 20 աշխատող պարգևատրվել է
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ «Անանիա Շիրակացի» մեդալով պարգևատրվել է 1 հոգի, «Երախտագիտություն» մեդալով՝ 7 հոգի:
Նախագահի հրամանագրով` 2015 թվականի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն անկորուստ անցկացնելու աշխատանքներին աջակցելու, հրդեհավտանգ իրավիճակները վերահսկելու և հրդեհների դեմ պայքարին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության 20 աշխատող պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով: Ծառայության 150 աշխատող, համաձայն Նախագահի կարգադրության, արժանացել է դրամական պարգևատրման:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ