Կապանում 150 կանանց համար աշխատատեղ կստեղծվի՝ կառուցվող պահածոների նոր գործարանում
Շաքի-Սիսիան-Տոլորս ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներն շուտով ավարտին կհասցվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Սիսիանի բեռնաուղևորական ավտոտրանսպորտ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Անդրեասյանը՝ նշելով, որ այս ճանապարհահատվածը շուրջ քսան տարի չի վերանորոգվել:
Նա տեղեկացրեց, որ 29,03 կմ ընդհանուր երկարություն ունեցող ճանապարհի նախագծային արժեքը 1մլրդ 271 մլն է. «Արդեն մոտավորապես 90 տոկոսի չափով աշխատանքները կատարված են: Ավարտը նախատեսված է 2016 թվականի նոյեմբերին, սակայն կավարտենք ժամկետից շուտ՝ այս տարի»:
«Սիսիանի բեռնաուղևորական ավտոտրանսպորտ» ՍՊԸ-ի տնօրենի խոսքերով այս ճանապարհահատվածը մարզի համար կարևոր նշանակություն ունի, այն կապն է դեպի Սիսիանի ծայրամասային գյուղեր:
Ճանապարհի վերանորոգումը կատարվում է 80 տոկոսով համաշխարհային բանկի միջոցներով է, 20 տոկոսը՝ պետական:
Սյունիքի մարզում կատարվող կարևորագույն շինաշխատանքներից մեկն էլ «Սյունիք ֆուդ» ՍՊԸ պահածոների գործարանի կառուցումն է:
Լրագրողների հետ զրույցում «Սյունիք ֆուդ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Սարմեն Սարգսյան նշեց, որ այս գործարանի շնորհիվ Կապանում կանանց համար մոտ 150 աշխատատեղ կստեղծվի. «Գործարանն արտադրելու է բանջարեղենի պահածոներ, մուրաբաներ ու կոմպոտներ, ինչպես նաև կլինի չրի արտադրամաս: Արդեն ունենք նախնական պայմանավորվածություն՝ արտադրանքը Ռուսաստանի շուկայի արտահանելու»:
Գործարանի հիմնադիրը նշեց նաև, որ բացի հիմնական աշխատողներից, կլինեն սեզոնային մոտ 200 աշխատողներ:
«Սյունիք ֆուդ» ՍՊԸ-կշահագործվի 2016 թվականի մարտ-ապրիլ ամիսներին:
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատաքային այցով Սյունիքի մարզում էր, որտեղ ծանոթացել է մարզում կատարվող շինարարական և բարեկարգան աշխատանքներին:
Նախորդիվ՝
Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ