«Քոնթուր Գլոբալ» ընկերությունը ներդրումներ կանի «Տաթև ՀԷԿ»-ում
«Քոնթուր Գլոբալ հիդրո կասկադի մաս» կազմող «Տաթև ՀԷԿ»-ում արդիականացման ծրագիր կսկսվի՝ կառավարության հավանությունը ստանալուց հետո: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանում «Քոնթուր Գլոբալ» ընկերություն ներկայացուցիչ Արա Հովսեփյանը՝ նշելով, որ ծրագրի արժեքը կազմում է 50 մլն եվրո:
«Վերազինման աշխատանքների շնորհիվ կփոփոխվեն էլեկտրամեխանիկական սարքավորումները, որն էլ կբարձրաձնի արդյունավետությունը և հիդրոկայանի էլ ավելի անխափան աշխատանքին կբերի»,-նշեց ընկերության հայաստանյան ներկայացուցիչը:
Նրա խոսքերով՝ մի քանի տարի բանակցություններ են եղել, բայց ընկերությունը դրական է նայում ներդրումներ կատարելու գործին:
Նշենք, որ այսօր նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է «ՔոնթուրԳլոբալ» միջազգային ընկերության գործունեությանն ու հայաստանյան գրասենյակի ծրագրերին: Նախագահն այցելել է «ՔոնթուրԳլոբալ հիդրո կասկադ»-ի մաս կազմող «Տաթև ՀԷԿ», որտեղ նրան ներկայացրել են ՀԷԿ-ի գործունեությունը և կասկադի արդիականացման ծրագիրը:
Նախորդիվ՝
Կապանում 150 կանանց համար աշխատատեղ կստեղծվի՝ կառուցվող պահածոների նոր գործարանում
Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ